Բավ է պառակտվել
25-04-2022 08:59

Հայաստանի պարտադիր ժամկետային զինծառայողը հատել է սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողը հատել է հայ- ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմի մոտ։

«Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: