Բավ է պառակտվել
13-12-2014 11:52

Մահչուփյանը՝ Ցեղասպանության ու հայ-թուրքական սահմանը բացելու մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը «Ռուսաստանի ձայնի» հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կարող են բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում, և դա վերաբերում է ոչ միայն թուրք-հայկական, այլև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «2015թ. ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, և դրա մոտենալը հայկական միջավայրում այդ հարցի շուրջ արմատականության սրացում է առաջ բերում։ Նրանք դրան մոտենում են ամենաանզիջում դիրքորոշմամբ», — նշել է դիվանագեը: Մահչուփյանը չի հավատում, թե Թուրքիան հայկական կողմի պահանջները բավարարելու ուղղությամբ ինչ-որ քայլեր կձեռնարկի։ «Հայկական կողմի նման մոտեցման դեպքում Թուրքիայի կողմից այս կամ այն զիջումները և սահմանների բացումն անհնար են», - հայտարարել է Մահչուփյանը։ Ըստ նրա՝ Թուրքիայի կողմից եթե ինչ-որ քայլեր ձեռնարկվեն էլ, ապա միայն մեկ տարուց, քանի որ միայն այդ ժամանակ կրքերը կհանդարտվեն։ Նա հիշեցրել է,որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ էր հղել, որում ցավակցություն էր հայտնել եւ մեկդարյա վաղեմության այդ դեպքերն անվանել երկու ժողովուրդների ընդհանուր ցավ։ Ըստ նրա՝ «սա որոշակի նշաձող է, որից ցածր թուրքական կողմը չի իջնի ցանկացած պարագայում»։