Բավ է պառակտվել
22-03-2023 18:48

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է զինծառայողի մահվան մասին։

«Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: