Բավ է պառակտվել
01-09-2021 14:20

39-ամյա հայ զինծառայող է զոհվել ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում

Հայաստանի պաշտպնության նախարարությունը հայտնել է ադրբեջանականա զինուժի հերթական սադրանքի մասին։
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
«Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- նշվում է հաղորդագրությունում։
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրանքների դիմեցին Հայաստանի սահմանամերձ շրջաններում` Արարատի մարզի Երասխ բնակավայրի, Սյունիքի Սև լճի և Գեղարքունիք գյուղերի ուղղությամբ` տեղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական զինված ուժերի տարբեր տրամաչափի զենքերից կրակոցները շարունակվեցին օգոստոսի 17 -ին Գեղարքունիքի Սոթքի հատվածում։