Բավ է պառակտվել
11-01-2020 12:48

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զինվոր է վիրավորվել

Շաբաթ օրն ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Հայաստանի ԶՈւ շարքային Արթուր Արզումանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

“Դեպքը պատահել է ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում։ Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա”,- գրել է Հովհաննիսյանը։