Բավ է պառակտվել
04-12-2022 13:08

Հայ զինծառայողը վիրավորում է ստացել չպարզված հանգամանքներում․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել։

«Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: