Բավ է պառակտվել
14-02-2023 19:28

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայող է վիրավորվել։

«Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ, նախնական տվյալներով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն։ Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: