Բավ է պառակտվել
09-10-2021 16:55

Հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանական կրակոցներից

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է պայմանագրային զինծառայողի վիրավորվելու մասին։

“Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում”,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքի է դիմում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Սադրանքների արդյունքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։