Բավ է պառակտվել
20-09-2016 13:39

Միչիգանի համալսարանում հայոց լեզու կդասավանդեն

2016 ուսումնական տարվա սկզբից Միչիգանի պետական համալսարանում կսկսեն հայոց լեզու դասավանդել:

Հայոց լեզուն կընդգրկվի այդ ուսումնական հաստատությունում ուսանողներին առաջարկվող 29 օտար լեզուների ծրագրում։

«Հայոց լեզվի ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ ուսումնական ծրագիր։ Մշակման փուլում են նաև թեստեր լեզվի տիրապետման աստիճանը գնահատելու համար»,– ասվում է հոդվածում։

Հաղորդվում է, որ, ինչպես և մյուս օտար լեզուների, այնպես էլ հայոց լեզվի ուսումնասիրությունը հասանելի կլինի առցանց ռեժիմով բուհի այն ուսանողների համար, ովքեր նախընտրել են ուսուցման հեռահար տարբերակը։

Հաղորդվում է նաև, որ հայոց լեզվի և աշխարհում ոչ այդքան տարածված այլ լեզուների ուսումնասիրությունը MSU–ում հովանավորում է Mellon Foundation ամերիկյան կրթական հիմնադրամը։ Նահանգի համալսարանում այն կարծիքին են, որ հայոց լեզուն հատկապես մեծ տարածում կունենա հայկական արմատներ ունեցող հայերի շրջանում։