Բավ է պառակտվել
29-08-2019 16:20

Հայաստանի մաքսային ծառայությանը թույլատրվել է տրամադրել ժամանակավոր ավտոմոբիլային համարանիշներ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստին փոփոխություններ է մտցրել ավտոմեքենաների ժամանակավոր պետհամարանիշների տրամադրման կարգում։

Ինչպես նշել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, փոփոխությունները կատարվում են ոստիկանության հետ համաձայնեցվելուց հետո և ուղղված են պետհամարանիշների գրանցումը հեշտացնելուն:

Անանյանի խոսքով, այս անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենայի մաքսային ձևակերպումից հետո ժամանակավոր պետհամարանիշի տրամադրման գորընթացը բավարար կարգավորված չէ․ դա ոստիկանության իրավասությունն է, իսկ գործնականում համապատասխան ծառայությունը գտնվում է միայն Արարտյան մաքսատանը։

“Ավտոմեքենայի մաքսային ձևակերպումից հետո պետհամարանիշ ստանալու համար սեփականատերը պետք է այցելի ճանապարհային ոստիկանություն, և ավտոմեքենան երթևեկում է առանց ժամանակավոր պետհամարանիշի, ինչը խախտում է”,-ասել է Անանյանը։

Նա նշել է, որ կառավարության որոշմամբ ՊԵԿ-ին հնարավորություն է ընձեռնվում մաքսային ձևակերպումից հետո ժամանակավոր պետհամարանիշ տրամադրել մաքսային մարմինների միջոցով։

“Սա հնարավորություն կտա մի փոքր թեթևացնել ոստիկանության ծանրաբեռնվածություն, ինչես նաև բացառել ՃԵԿ խախտումներն”,- ասել է Անանյանը։