Բավ է պառակտվել
24-10-2019 16:30

«Արսեն Բաբայանի դատավարությունը քաղաքական է»․պաշտպան Լուսինե Սահակյան

Ակնհայտ ապօրինի են այն գործընթացները, որոնք կատարվում են, Արսեն Բաբայանի գործով։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ: Դատարանը դա ապահովեց», - ասաց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը նշեց, որ մերժվեց նույնիսկ գրավի միջնորդությունը։ «Բնականաբար, բողոքարկելու ենք ու մինչև վերջ ենք գնալու ենք, ասաց  Լուսինե Սահակյանը նշելով, որ դեռ որոշման հիմքերին ծանոթ չէ, բայց ոչ մի հիմք չի կարող լինել իրավաչափ, քանի որ Արսեն Բաբայանին դեմ ցուցմունքներ էլ չկան:
Նա նշեց՝ սա քաղաքական դատավարություն է։
«Այս գործընթացներում, բնականաբար, դատավորը չէր կարող անկախ լինել։ Չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որ կարող էր անկախ գործել», - ասաց Լուսինե Սահակյանը։
Հիշեցնենք,որ Դատարանը այսօր բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նա մեղադրվում է իշխանությունը յուրացնելու մեջ։

 

Արմինե Գևորգյան