Բավ է պառակտվել
10-08-2020 21:18

Արսեն Թորոսյանին անակնկալ հարցեր են սպասվում. Դավիթ Սանասարյան

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
Նշենք, որ գործով ամբաստանյալներից երկուսի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարանի որոշմամբ նիստը շարունակվեց։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ կան բաներ, որոնց մասին այժմ խոսել չի ցանկանում:
«Դեռ ինքը պետք ա գա վկա եւ նրան անկնկալ հարցեր կան, որ ինքը չի սպասում էդ հարցերին: Կգա այստեղ, էդ հարցերը կտանք, նոր էս գրագրությունը, որը դատախազությունը փորձում ա ներկայացնել, որ եսիմ ինչ ա հայտնաբերել, ընդհակառակը, դա իմ օգտին ա էդ ամեն ինչը:
Ինչ վերաբերում է դատարանում ավելի վաղ հրապարակված Արսեն Թորոսյանի հետ իր ՖԲ նամակագրությանը, որտեղ Թոր իմ աշխատողներից: Իսկ դատախազությունը կարծում է, թե ինչ-որ խոշոր բան է գտել, ես էլ չեմ թաքցնում՝ ես եմ հանձնարարել աշխատողիս, որ Արսեն Թորոսյանին պատասխանի: Նորմալ է, երբ աշխատողին հանձնարարում են որեւէ հարցի հետ կապված պատասխան գրել»
Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցել եւ ասաց. «Ես վաղուց եմ ասել այդ մասին: Ասել եմ, որ սա անընդունելի է: Եթե իմ լիազորությունները դադարեցված չլինեին, աշխատակիցներիս կհանձնարարեի, ոչ թե կթողնեի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Չեմ ուզում վիրավորել, բայց դրա համար մասնագիտացված կառույց կա: ՊՎԾ-ն պետք է ուսումնասիրեր, տեսներ՝ ինչպե՞ս ստացվեց, որ Արսեն Թորոսյանը նախարար է, եւ մեկ անձի գնմամբ՝ առանց մրցույթ հայտարարելու, գործարք է կնքվում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է: Թող համապատասխան մարմինները պարզեն: Դատախազությունն էլ այստեղ անելիք ունի: ԱԱԾ-ն էլ թող որոշի՝ ինքն ունի՞ անելիք, թե ոչ»:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով մեղադրվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

 

 

Արմինե Գևորգյան