Բավ է պառակտվել
13-02-2020 18:28

Արտակարգ իրավիճակ Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարությունում արտակարգ իրավիճակ է Հայաստան –Արցախ  իրար կապող ճանապարհներն  արդեն երկու օր փակ են ՝ ձնաբքի  պատճառով։ Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով բուքը սկսվել է նախորդ գիշեր։ Բքի և ուժեղ քամու պատճառով  փակվել է Մ2 միջպետական ճանապարհի՝  Սիսիան –Գորիս  հատվածը,   արգելափակվել է  մոտ 250 մեքենա։ Սյունիքի փոխմարզպետ Գոռ Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց,որ  «Այս երկու օրերի ընթացքում  մոտ 250–ից 300 մեքենա մնացել է  ճանապարհահատվածում։ 

«Ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱԻՆ փրկարարական ջոկատները Ճանապարհային ոստիկանությունը։ Ուժեղացված ռեժիմով աշխատում են Գորիսի ու Սիսիանի բժշկական կենտրոնների շտապ օգնության ծառայությունները ։  Նաև մարզպետարանների ներկայացուցիչների, Գորիսի ու Սիսիանի համայքապետերի հետ միասին շրջայցեր ենք կատարել, տեղում քաղաքացիների խնդիրները հասկանալու համար։ Անհրաժեշտության դեպքում սնունդ ենք  տրամադրել։ Աջակցել ենք քաղաքացիներին գիշերակացի հարցում։ Մոտ 350-ից 400 քաղաքացիները գիշերը տեղավորվել են Գորիսի ու Սիսիանի զորամասեր, ԱԻՆ փրկարարական հենակետ և հյուրանոցներ։ Որևէ արտակարգ դեպք չի պատահել»,–ասաց  փոխմարզպետը։

 Սոթք –Քարվաճառ, Սիսիան, Գորիս և Ճամբարակ տանող ճանապարհներին ուժեղացված հսկողություն են իրականացնում համապատասխան կառույցի աշխատակիցները։ Արդեն կեսօրին բացվել է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի մի  մասը։ փոխանցեց ԱԻՆ Լրատվամիջոցների մոնիտորինգի և վերլուծության բաժնի պետ` Գոհար Խանվելյանը մեզ փոխանցեց, որ շարունակում է փակ մնալ Վարդենյանց լեռանցքը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և քարի լիճ տանող  ճանապարհատվածը։  Վեց ավտոբուսի ուղևորները,որոնք երևեկում էին Սիսիան Գորիս տանող ճանապարհով Իրանի քաղաքացիներ են ՝թվով  64 հոգի, որոնք տեղափոխվել են մոտական հյուրանոցային համալիր»։

Նշենք, որ ճանապարհին մնացած ուղևորների հիմնական մասը ընտանիքներ են, որոնք մեկնում էին Արցախ՝  մասնակցելու իրենց որդիների զինվորական  երդմնակալության արարողությանը։  ԱԻՆ նախարար Ֆելիքս  Ցոլակյանը  ՊՆ-ին առաջարկել է մի քանի օր հետաձգել  զինվորական երդման արարողութունը, իսկ արդեն զինվորական երդմանը մասնակցած ծնողներին մեկ օր զորամասում մնալու հրարավորություն տալ։ Իսկ ըստ Հիդրոմետի տվյալների՝ բուքը որոշ վայրերում դեռ շարունակվելու է և ոչ բոլոր ճանապարհներն են բաց լինելու։ 

 

 Արմինե Գևորգյան