Բավ է պառակտվել
26-12-2022 21:28

«Արցախն է կանչում». հանրահավաք ու քայլերթ Երևանում

Երևանում տեղի է ունենում հանրահավաք և երթ՝ ի պաշտպանություն ավելի քան երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախին։

Ելույթ են ունենում մշակույթի ու արվեստի գործիչներ, որոնք պահանջում են ապահովել արցախահայության՝ հայրենիքում ապրելու իրավունքը։

Կազմակերպիչները հայտնել են, որ քայլերթը չեղարկվել է ցուրտ եղանակի պատճառով:

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։