Բավ է պառակտվել
15-11-2020 20:50

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Աթուր Վանմեցյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ:

«Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի և շինծու գործով փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը: Բայց, փառք Աստծու, արդարությունը դեռևս այս երկրում կա և արդարությունը այս փուլում հաղթեց:

Հարգելի հայրենակիցներ,

Հարգելի իմ աջակիցներ,

Ես հավաստիացնում եմ բոլորին, որ ես որևէ հանցանք չեմ գործել ո՛չ այս պահին, ո՛չ առհասարակ իմ կյանքում: Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը և շարունակելու եմ պաշտպանել օրենքը: Օրենքի գերակայությունը երկրում երկրի զարգացման ուղին է: Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել Սահմանադրությունը: Սակայն այս իշխանությունները, խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետևում, թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիր: Այս խայտառակ պայմանագիրը․․․ պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի և մեր պետության ապագայի մասին է: Մենք բոլորս պայքարելու ենք մինչև վերջ, մինչև իրական հաղթանակ:

Կե՛ցցե Հայաստանի Հանրապետությունը, կե՛ցցե Արցախի Հանրապետությունը և կե՛ցցե հայ ժողովուրդը»,- դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով՝ պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում նախապատրաստելու համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել
Արթուր Վանեցյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արթուր Վանեցյանի հանդիպումը տպագիր մամուլի խմբագիրների հետ
Արթուր Վանեցյանն ընդդիմության առաջնորդ դառնալու շանս ունի. քաղտեխնոլոգ
Վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում: Վանեցյան VS Փաշինյան