Բավ է պառակտվել
28-07-2020 14:16

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

«Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը և 117-րդ հոդվածը վերաբերում են խուլիգանությանը և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն։
Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնեցին, որ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին,
Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։
Դանիելյանը, հրապարակելով իր արյունոտ քթի լուսանկարը, պնդում էր, թե հարձակվողը Սիմոնյանն էր։ Ազգային ժողովի փոխնախագահն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմեց՝ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել` ի պատասխան իր բարևին։ Սիմոնյանը վնասվածք էր ստացել քունքի մասում։
Միջադեպի առթիվ ՀՔԾ-ում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ:

 

Կոնստանտին Տեր Նակալյանը Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. ՀՀ գլխավոր դատախազ
Երկու տղամարդ մեղադրվում են Երևանի կենտրոնում բազմաթիվ գողություններ կատարելու մեջ
Հայ գործարարը փորձել է ապօրինի կերպով Ռուսաստան արտահանել ավելի քան 4 տոննա սիգի ձկնկիթ (տեսանյութ)
Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն։ Քաղաքապետարանից պարզաբանել են, թե ինչու են սակուրա տնկել