Բավ է պառակտվել
02-06-2021 10:24

Հարությունյանը ՌԴ սահմանապահ վարչության պետի հետ քննարկել է սահմանագոտու ականազերծման հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Այցելության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև սահմանագոտու որոշ հատվածների ականազերծման հետ կապված հարցեր։