Բավ է պառակտվել
18-04-2014 08:51

Այսօր Ավագ ուրբաթն է. Քրիստոսի խաչելության ու թաղման կարգը

Այսօր Ավագ ուրբաթն է. Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է:
Առավոտյան կատարվում է ժամերգություն և Խաչելության կարգ (սկիզբը ժ. 11.00-ին), ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը:
Երեկոյան կատարվում է Թաղման կարգ՝ հանդիսավոր թափորով (սկիզբը` ժ. 17.00-ին), որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: