Բավ է պառակտվել
26-07-2022 14:18

«Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի պատճառով մեկ օրով կջրազրկվեն Երևանի և երեք մարզերի բնակիչները

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հուլիսի 26-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Աջափնյակ վարչական շրջան
Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցներ և նրբանցքներ, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցներ, Շահումյանի 17-րդ փողոց և նրբանցք, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրություններ, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդներ, Հալաբյան փողոցի Հրշեջ կայան, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարան։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Իսակովի պողոտա, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարներ, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա շենքեր, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Ռ. Մելիքյան փող. և 2ա, 2/2, 2/3 շենքեր, Ջիվանու փող. և 11/1 շենք, Միքայելյան փող. 1, 3 շենքեր, Շահումյանի 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փողոցներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Կուրղինյան, Մեծարենց, Րաֆֆու, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցներ, Արարատյան 1, 2 զանգվածներ, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, Նոյ և Մուշ թաղամասեր։

Կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կիլիկիա» գարեջրի գործարանի ջրամատակարարումը։
Կդադարեցվի Արմավիրի մարզի Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների ջրամատակարարումը։
Ջուր չի լինի Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան գյուղերում, իսկ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
«Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։