Բավ է պառակտվել
25-03-2022 11:50

«Արմենիա» ավիաընկերությունը հաստատել է առաջիկա շաբաթների ընթացքում Մոսկվա-Երևան չվերթերի չեղարկումը և նշել պատճառը

Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը: Նախօրեին սոցցանցերում մեծ իրարանցում էր առաջացել, օգտատերերը գրում էին, որ չվերթերի չեղարկման պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են:

«Արմենիա ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի», - գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով, այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Խաչատրյանը վստահեցրել է, որ լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։