Բավ է պառակտվել
09-09-2021 16:36

«Արմենիա» ավիաընկերությունը ամենօրյա չվերթներ կգործարկի Երևանից Մոսկվա և Թբիլիսի

Սեպտեմբերի 20-ից «Արմենիա» ավիաընկերությունը ամենօրյա չվերթներ կգործարկի Երևանից Մոսկվա և Թբիլիսի։ Հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Սեպտեմբերի 20-ից մենք ամենօրյա գրաֆիկով կիրականացնեք Երևան-Մոսկվա-Երևան չվերթը դեպի մոսկովյան Վնուկովո և Շերեմետյեվո օդանավակայաններ, ինչպես նաև Երևան–Թբիլիսի-Երևան չվերթը՝ նույն գրաֆիկով»,- ասաց նա։ Ըստ Խաչատրյանի, նշված չվերթների շներհիվ Երևանը կդառնա տարանցիկ կետ, ինչը երկիր նոր եկամուտներ գրավելու հնարավորություն է։

Նա հայտնեց նաև, որ նոր տարվա նախաշեմին կսկսեն չվերթներ կատարվել դեպի Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Ռոստով և Նովոսիբիրսկ։ Բացի այդ, արդեն իրականացվում են թռիչքներ դեպի Թեհրան և Բաղդադ։

Խաչատրյանը նշեց, որ 2021թ փետրվարին Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելուց ի վեր «Արմենիա»ավիաընկերությունն իրականացրել է 1610 չվերթ և տեղափոխել շուրջ 155հազ․ ուղևոր։ Ընկերության կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ ուղևորների թիվը կհասնի մոտ 300 հազարի։

«Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2015թ․ վերջին, բաժնետոմսերի 100%-ը մասնավոր սեփականություն է: Ընկերության հիմնական գործունեությունը – ուղևորափոխադրում և բեռնափոխադրում: Ավիաընկերության հիմնական օդանավակայանն է համարվում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ներկայումս «Արմենիա» ավիաընկերության նավատորմը բաղկացած է նոր սերնդի Boeing 737-500, Boeing 737-700 օդանավերից: