Բավ է պառակտվել
03-11-2022 16:45

«Պոբեդա» ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ կիրականացնի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ

«Պոբեդա» ավիաընկերությունը 2022թ․ դեկտեմբերի 23-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Մոսկվայից դեպի Գյումրի։ Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Վնուկովո միջազգային օդանավակայանից դեպի Շիրակ միջազգային օդանավակայան:

«Պոբեդա» լոուքոստեր ավիաընկերությունը (Աերոֆլոտ խումբ), Ռոսավիացիայի հանձնարարականի համաձայն, դադարեցրել է միջազգային թռիչքները 2022 թվականի մարտի 8-ից մինչև ձմեռային չվացուցակի ավարտը։