Բավ է պառակտվել
15-01-2021 16:59

Վերսկսվեցին Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: