Բավ է պառակտվել
04-03-2022 12:55

S7 ավիաընկերությունը չեղարկել է Ռուսաստանից Հայաստան մի շարք չվերթներ

Ռուսական S7 ավիաընկերությունը չորս չվերթ է չեղարկել դեպի Հայաստան։ Այս մասին հաղորդվում է ավիաընկերության կայքում։

Չեղարկվել են հետևյալ չվերթները.

Միներալնիե վոդի – Երևան – Միներալնիե վոդի, S7 6437 / S7 6438.
Նովոսիբիրսկ - Երևան - Նովոսիբիրսկ, S7 5591 / S7 5592.
Կրասնոդար – Երևան – Կրասնոդար, S7 6417 / S7 6418
Մոսկվա - Գյումրի - Մոսկվա, S7 3215 / S7 3216

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ստեղծված իրավիճակի պատճառով S7 ավիաընկերությունը ստիպված է չեղարկել մի շարք ուղղություններով միջազգային չվերթները։

«Այդ թվում՝ մինչև ապրիլի 30-ը չեղարկվել են թռիչքները դեպի Եվրոպա (Ավստրիա, Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Մոլդովա, Ֆրանսիա)», - հայտնել են ավիաընկերությունից։