Բավ է պառակտվել
04-03-2022 14:29

S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթները

S7 ավիաընկերությունը մարտի 5-ից չեղարկում է միջազգային չվերթներն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ S7-ի ուղևորները կկարողանան տուն վերադառնալ գործընկեր ընկերությունների չվերթնեչով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«S7 ավիաընկերությունը ստիպված է մարտի 5-ից չեղարկել բոլոր միջազգային ուղղություններով չվերթները։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցումներ են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետներն աշխատում են նրանց հետ S7 ավիաընկերության գրասենյակներում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին վերադառնալ տուն գործընկեր ավիաընկերությունների թռիչքներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին ընկերությունը հայտնել էր, որ S7 Airlines-ը չի փակում միջազգային թռիչքների ծրագիրը, այլ չեղարկում է մի շարք միջազգային թռիչքներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, տրանսպորտի նախարարությունը, օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը և Զբոսաշրջության դաշնային գործակալությունը համակարգում են հատուկ հումանիտար թռիչքներ իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար փակած երկրների հետ՝ Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Հինգշաբթի օրը, մարտի 3-ին, Բուլղարիայից դուրս է բերվել մոտ 100 զբոսաշրջիկ։

Ավելի վաղ Ռուսաստանը փակել էր օդային տարածքը 36 երկրի համար՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։ Փետրվարի 27-ին ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին միության օդային տարածքի ամբողջական փակմանը ռուսական ինքնաթիռների համար։ Ավելին, հատուկ գործողության կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը մինչև մարտի 8-ը փակել է հարավային օդային տարածքի մի մասը։