Բավ է պառակտվել
13-01-2020 13:08

Ավիափոխադրողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Իրաքի և Իրանի օդային տարածքով չվերթներ իրականացնելուց

Իրանի և Իրաքի օդային տարածքները շրջանցելու նպատակահարմարության մասին որոշումը խորհրդի բնույթ է կրում և չի պարտավորեցնում ավիափոխադրողներին, ասել է երկուշաբթի լրագրողներին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նախօրեին քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ էր տվել Հայաստանում գրանցված ավիափոխադրողներին ժամանակավորապես զերծ մնալ Իրաքի և Իրանի օդային տարածքով չվերթներ իրականացնելուց՝ կապված Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ:

“Կոմիտեն պարտավոր է հայտնել չվերթներ իրականացնելու հետ կապված ռիսկերի մասին։ Այնուամենայնիվ, վերջիվերջո, ուղևորների անվտանգության համար պատասխանատու է ավիաընկերությունը և նա է կայացնում որոշում մեր առաջարկությունների վերաբերյալ: Մենք չէինք անի նման հայտարարություններ, եթե չտեսնեինք սպառնալիք”, - ասել է նա:

Ռևազանը շեշտել է, որ Կոմիտեն սերտ կապի մեջ է միջազգային կառույցների հետ, և այդ առաջարկությունները հիմնված են այդ համագործակցության վրա:

Ըստ նրա, այսօր դժվար է խոսել այս առաջարկության գործողության ժամկետի մասին, քանի որ համապատասխան գերատեսչությունները հետաքննում են ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները:

“Մինչև դեպքի բոլոր հանգամանքները չբացահայտվեն, մենք ստիպված ենք հայտարարել վտանգի առկայության մասին”, - ասել է նա: