Բավ է պառակտվել
08-02-2021 12:05

Կվերսկսվեեն Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթները

Երկարատև ընդմիջումից հետո չվերթը կլինի Նիժնի Նովգորոդի օդանավակայանից իրականացվող առաջին միջազգային ուղղությունը։

“Ստրիգինո” միջազգային օդանավակայանի կայքում տեղեկացվում է, որ կվերսկսվեն Նիժնի Նովգորոդից Երևան չվերթները։

Նշվում է, որ Հայաստան կարելի է մեկնել արդեն փետրվարի 12-ից։

Չվերթնփրը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերը։ Թռիչքի տևուղությունը կլինի շոիրջ երեք ժամ։ Մեկնումը “Ստրիգինոյից՝ ժ․ 23։30-ին, ժամանումը “Զվարթնոց” օդանավակայան՝ 03։25-ին։

Հետադարձ չվերթները կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից՝ ժ․ 04։25-ին, ժամանումը Ն․Նովգորոդ՝ ժ․ 06։20-ին (տեղական ժամանակով յուրաքանչյուր օդանավակայանի համար)։

“Թռիչքները կիրականացնի “Իկար” ավիաընկերությունը Embraer 190 ինքնաթիռներով՝ 110 ուղևոր տարողությամբ”, - ասված է հայտարարության մեջ:

Երթուղին, երկար դադարից հետո կլինի առաջին միջազգային ուղղությունը Նիժնի Նովգորոդի օդային նավահանգստից: Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ Ստրիգինոյի օդանավակայանը թույլտվություն է ստացել փետրվարի 8-ից վերսկսել միջազգային թռիչքները:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից իրավունք են ստացել մեկնել Ռուսաստան՝ կորոնավիրուսի բացասական թեստի առակայության պայմանով։ Սակայն ճանապարհորդությունից առաջ նրանք պետք է իրենց բջջային հեռախոս ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց COVID-19” հավելվածը, իսկ թեստը հանձնեն ծրագրի ցանկում ընդգրկված լաբորատորիաներում։ Բացասական թեստի դեպքում հավելվածը ցուցադրում է “կանաչ” պատուհան` ազատ տեղաշարժի ազդանշան: