Բավ է պառակտվել
30-06-2020 14:17

Ռուսաստանի ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ կարող է ավելի շուտ վերսկսվել

Ռուսաստանում ավիահաղորդակցությունն ԱՊՀ երկրների հետ կարող է կարող է վերսկսվել ավելի շուտ, քան մնացած աշխարհի հետ։ Այս մասին հայտնել է լրագրողներին ՌԴ Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։

- Ռոսավիացիայի մեր սիրելի ընկերները առնվազն կարծում են, որ ԱՊՀ երկրները միայն որոշ առումով են արտասահման։ Դա մերձավոր արտասահման է։ Ոստի, հնարավոր է, որ մենք կարողանանք այդ ուղղություններով թռիչքները վերսկսել ավելի շուտ, քան մնացած երկրների հետ։ Ելնելով դրանից, նրանք նախապատրաստել են առաջարկներ և ներկայացրել օպերատիվ շտաբ՝ քննարկման։ Այժ հարցը քննարկման փուլում է, - նշել է նախարարը։

«Նախօրեին Ռոսավիացիայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում որոշվել է առաջարկել հուլիսի 15-ից վերսկսել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներից միջազգային թռիքները դեպի 15 երկիր։Ռոսավիացիան նախատեսում է իր առաջարկները ներկայացնել Ռոսպոտրեբնադզորին։ Ենթադրվում է, որ այս երկու կազմակերպությունները համատեղ կկազմեն երկրների ցանկն, որոնց հետ կարելի է վերսկսել ավիահաղորդակցությունն”,- ասել է գործակալության զրուցակիցն, ով ծանոթ է օտարերկրյա պետությունների հետ օդային կապերի վերականգնման վերաբերյալ խորհրդակցության բովանդակությանը: Նրա խոսքով ՝ բիզնես ավիացիայի համար նախատեսվում է թռիչքներ բացել դեպի «գրեթե բոլոր երկրներ»:

Նա նաև ասել է, որ քննարկումը նախաձեռնվել է ՌԴ Կառավարության Նախագահ Միխայիլ Միշուստինի «արտասահմանյան երկրների հետ օդային հաղորդակցության վերականգնման և արդյունաբերության զարգացման սցենարի ձևավորման, ինչպես նաև յուրաքանչյուր առաջարկվող սցենարի հիման վրա ավիաընկերություններին օժանդակելու միջոցառումների մասին» հրահանգի կապակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են խոշոր ավիաընկերությունների ներկայացուցիչները: