Բավ է պառակտվել
21-10-2019 15:14

Ավինյանը անտրամաբանական է համարում Սահրատ Պետրոսյանի հրաժարականը․

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է մինչև հրաժարականի դիմումը հրապարակելը։
Ավինյանին Սահրապ Պետրոսյանը ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղշին կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով Ավինյանի խորհրդականն է։ 
«Ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետև համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- այսպես մեկնաբանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», Ավինյանը խնդրեց հենց Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետև սա իր համար էլ էր նորություն։
Ավինյանը ենթադրում է՝ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեություն ծավալել:
Ինչ վերաբերում է Պետրոսյանի այն հայտարարությանը, որ քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, փոխվարչապետն ասել է, որ նա չի եղել քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի այն բոլոր խնդիրների խորքին, որ առկա են քաղաքաշինության ոլորտում:

«Իհարկե, միգուցե թվում է, թե մեկ այլ հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, կարծում եմ, այդպես չէ»,- ասել է Ավինյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, որպես հիմնական պատճառաբանություն՝ ներկայացրել, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: իսկ այսօր էլ դարձյալ հայտարություն էր տարածել ,ասելով․« Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով… Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով», - ասել է Պետրոսյանը։

 

Արմինե Գևորգյան