Բավ է պառակտվել
10-01-2020 14:33

Ավտոսիրողները ավտոերթ կկազմակերպեն Հանրապետության հրապարակում՝ ի նշան ՃԵԿ բալային համակարգի դեմ բողոքի․ ԶԼՄ


Հայաստանի ավտոսիրողները պատրաստվում են ավտոերթ կազմակերպել՝ ի նշան ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված բալային համակարգի դեմ բողոքի։

Լրատվամիջոցները նշում են, որ կառավարության նոր նախաձեռնությունը շարունակում է հանրային դժգոհություն հարուցել։

Պարբերականի տվյալներով՝ ավտոսիրողների մի քանի խումբ դիտարկում է Հանրապետության հրապարակում ավտոերթի անցկացման հնարավորությունը։

“Այսպիսով ավտոսիրողները ցանկանում են իրենց դժգոհությունն արտահայտել ընդդեմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված բալային համակարգի՝ առաջարկելով, որ կառավարությունը հրաժարվի այդ փոփոխությունների իրագործման գաղափարից”,- ասվում է հոդվածում։

Չնայած կառավարության հիմնավորումներին, որ համակարգի նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցումն է, լրատվամիջոցը նշում է, որ փորձագետների կարծիքով՝ պատահարների քանակի նման աննախադեպ աճը պայմանավորված է մեքենաների թվի ավելացմամբ և նոր պահանջներին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների անհամապատասխանելիությամբ։