Բավ է պառակտվել
25-08-2022 10:31

Շուշի-Բերձոր-Գորիս մայրուղին բաց է։ Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։

«Արցախի Հանրապետություն մտնող եւ դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։

Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները տեղեկացվել են, որ օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներ այդ տարածքում չեն լինելու, ուստի նրանք պետք է մոտակա օրերին լքեն տները: