Նախօրեին՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող սուպերմարկետի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:
Մինչ դեպքի վայր կհասներ թիվ 7 հրշեջ-փևկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կայանատեղիում գտնվող KIA Cerato մակնիշի 19 RR 990 համարանիշի ավտոմեքենայի մարտկոցի հատվածում առաջացած հրդեհը:
Ըստ տեղեկությունների՝ մեքենան վարում է Երևանի բնակիչ Ռադիկ Մաթևոսյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: