Բավ է պառակտվել
20-10-2016 12:43

Այսօր Երևանում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS ռուսական համարանիշներով ավտոմեքենայում։

Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիներն իրենք են փորձել մարել կրակը, սակայն հրշեջների միջամտության արդյունքում միայն հնարավոր եղավ մարել կրակը։

Ամբողջությամբ այրվել է մեքենայի առջևի հատվածը։

Ավտոմեքենան պատկանում է 29-ամյա Արման Աղաջանյանին։