Բավ է պառակտվել
01-12-2021 10:43

Երևանում ավտոմեքենան ընկել է շինարարական փոսը, սրահում 5 տարեկան երեխա է եղել (տեսանյութ)

Երևանում մարդատար ավտոմեքենան, որի սրահում, բացի վարորդից, երկու ուղևոր է եղել, ընկել է շինարարական փոսը, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ նախորդ գիշեր Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Նորքի զանգվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել շինհրապարակում, կան արգելափակված մարդիկ։

Դեպքի վայր են մեկնել փրկարարները, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոսանքազրկել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել սրահից վարորդին ու երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ ծնված 2016թ.-ին։

Շտապօգնության բժիշկները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։