Բավ է պառակտվել
22-04-2021 09:07

Երևանի պողոտաներից մեկում ավտեմեքենա է պայթել, կան զոհեր․ ԱԻՆ

ԱԻՆ-ը հայտնում է Երևանի Արշակունյաց պողոտայում ավտոմեքենայի պայթյունի մասին։

Գերատեսչության կայքում նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են 07:58-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Նախնական տեղեկություններով՝ կա երկու զոհ և մեկ տուժած։