Բավ է պառակտվել
19-03-2019 15:52

Ժամանակավորապես փակ կլինի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի ժամանակավորապես փակ կլինի Վանաձոր- շԱլավերդի-Վրաստանի սահման (М6) միջպետական ավտոճանապարհը։

“Պայթեցման աշխատանքների պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև ”Սանահին” կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար”,- ասվել է հաղորդագրության մեջ։

Նախարարությունում նշել են, որ պայթեցման աշխատանքները կատարվում են միջպետական ավտոճանապարհի վերանորոգման և բարելավման աշխատանքների շրջանակում։

“Հայցում ենք ճանապարհային երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարության համար”,-ասվել է մամլո հաղորդագրությունում։