Բավ է պառակտվել
14-09-2020 17:32

Հայկ Մարությանը մետրոյի կայանի ու գլխավոր ճարտարապետի մասին

«Ես հիմա կարող է մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել գլխավոր ճարտարապետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ունի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն:

Ըստ նրա դա կարող է լինել մի մարմին, կամ խորհուրդ որի շուրջ աշխատանքներ են տարվում:
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը  քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։
Հայկ Մարությանը խոսել է քաղաքային տրանսպորտի խնդիրներից։ Հարցին՝ ե՞րբ ամբողջությամբ մայրաքաղաքը կազատվի գազելներից, Մարությանը նշել է, որ պրոցեսը սկսել են, 100 մինի-ավտոբուսի մրցույթը կայացել է, բայց ավտոբուսների քանակը պետք է լինի 850-950։
«Մենք պրոցեսը սկսել ենք, այս պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Այս պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև առանց կառավարության այն գումարի մասին, որի մասին խոսում ենք, համայնքն իր ուժերով չի կարող։ Ըստ նրա կառավարության և Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ  տենդերը դրել են 12 մետրանոց ավտոբուսին:
«Եղել է երկու մասնակից, չեմ համապատասխանել պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Հիմա աշխատում ենք նոր տենդերի վրա»,–ասել է քաղաքապետը։
Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցման թեմային, Մարությանը նշել է, որ պետությունը պետք է կկառուցի մետրոյի կայարանը։
«Հենց այս պահին մշակվում է նախագծի մրցույթը, հաշվարկել ենք, խոսքը գնում է մոտ 35 միլիոն դոլարի մասին, կառավարությունը հավաստիացրել է, որ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար», - ասել է նա։

 

 

Արմինե Գևորգյան