Բավ է պառակտվել
18-10-2019 17:39

Այս տեմպերով գործող իշխանությունը արագորեն սպառելու է իր ամբողջ գործիքակազմը․ Զարուհի Փոստանջյան


Այսօր կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները: Այս մասին «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը անդրադառնալով ՍԴ նախագահ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործի հարուցման և նրա հարազատներին հարցաքննության կանչելու մասին՝ բանախոսը նկատեց, որ դա բավական վտանգավոր երևույթ է։

«21-րդ դարում ինչ-որ մի բռնապետ, որը բղավում էր, որ դատավորները վնգստում են, ժողովրդի անունից ցանկանում է իր քաղաքական նպատակներն իրականացնել։ Այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան` դատարանները։ Իրավապահ մարմիններն ավելի կոշտ և անօրեն են գործում, քան` դատարանները։ Իհարկե, խնդիր ունենք նաև դատարանների անկախության և արդարադատության հետ», - ասաց Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանի կարծիքով՝ այսօր պետք է խոսել բացառապես այսօրվա մասին: «Մենք արդյոք ցանկանո՞ւմ ենք ունենալ իրավունքի գերակայության երկիր, թե ցանկանում ենք առաջնորդվել նախկինի նկատմամբ ունեցած մեր էմոցիաներով ու վրեժով: Եթե մենք այդպես պետք է վերաբերվենք, առաջընթաց չենք ունենալու, ավելի է խորանալու ճգնաժամը: Այսօր ես կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները»,- եզրափակեց նա:

Փաստաբանի համոզմամբ՝ այս տեմպերով առաջ շարժվելով՝ գործող իշխանությունը արագորեն սպառելու է իր ամբողջ գործիքակազմը՝ հայտնվելով առավել դժբախտ իրավիճակում, քան` նախորդները։
Փոստանջյանը խոսեց նաև Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդման «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում այլևս չլինելու հանգամանքին։
Ասաց ,որ խոսքի ազատությունն այսօր ոտնահարվում է՝ ելնելով քաղաքական նպատակներից։ Այլ կարծիքներ հնչեցնելը գործող իշխանությունների համար թույլատրելի չէ։

 

Արմինե Գևորգյան