Բավ է պառակտվել
25-05-2020 12:25

Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է

Պարետի որոշման համաձայն՝ այսօրվանից բոլոր վայրերում քաղաքացիները պետք է դիմակ ունենան։ Փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բաց տարածքներում դիմակի բացակայության դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։
Բաց վայրերում դիմակ կրելու պարտադրանք չկա, մինչդեռ դրա առկայությունը պարտադիր է, իսկ փակ վայրերում դիմակ չկրելու համար պատասխանատվություն կստանձնի տնտեսվարող սուբյեկտը։
«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ վարչապետի այդ հայտարությունից հետո կարելի ասել սկսվեց «Դիմակ–Շոու» գործողությունը։ Պաշտոնյաներից շատերը սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով հրապարակել իրենց դիմակով լուսանկարները, կոչ անելով բոլորին տանից դուրս գալ միայն դիմակներով։