Բավ է պառակտվել
28-04-2016 09:45

Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից gisher.news հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: «ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ: