Բավ է պառակտվել
06-10-2016 08:56

Ադրբեջանն «Իստիգալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ է կիրառել

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ։

Ադրբեջանն այս գիշեր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգալ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: