Բավ է պառակտվել
08-04-2016 10:08

Այս գիշեր հակառակորդը կրակել է Տավուշի և Գեղարքունիքի բնակավայրերի ուղղությամբ

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է Հայաստանի Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես 120 մմ ականանետից եւ СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»: