Բավ է պառակտվել
05-04-2016 18:01

Հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները

Ադրբեջանական կողմը քիչ առաջ սկսել է տեղ- տեղ կրակել, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «Պաշտպանության բանակը ձեռնպահ է մնում հակաքայլերից եւ փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասաց Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակում է հյուսիս- արեւելյան ուղղությամբ: Նշենք, որ այսօր ժամը 12:00-ից դադարեցվել էր կրակը: