Բավ է պառակտվել
04-05-2016 14:19

Ռուս ոստիկանի ընտանիքի սպանության մեջ կասկածվողները թմրանյութ էին օգտագործել

Ռուսաստանում Սիզրանի նախկին ոստիկանապետի սպանության մեջ կասկածվողները սպանության պահին, նախնական վարկածի համաձայն, թմրանյութերի ազդեցության տակ են եղել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Սոլոդովնիկովը: «Ցանկացած ծանր հանցագործության դեպքում անպայման փորձաքննություն է նշանակվում։ Այո, նրանք դրանից առաջ թմրանյութ էին օգտագործել»,- ասել է նա։ Ավելի վաղ ՆԳՆ-ից և ՔԿ-ից հաստատել էին Սիզրանում նախկին ոստիկանապետի ընտանիքի սպանության 4-րդ կասկածյալի ձերբակալության փաստը։ Սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին։ Ոստիկանապետից բացի, սպանվել էին նրա ծնողները, ամուսինը կնոջ հետ և զարմուհին։