Բավ է պառակտվել
28-10-2016 09:04

Ադրբեջանի զինուժը կիրառել է ՈւՏՅՈՍ և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ. ԼՂՀ ՊԲ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հարավային եւ հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՈւՏՅՈՍ եւ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներ (141 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: