Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 16 անգամ կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզում, կիրառելով հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախորդ օրերի համեմատությամբ խախտումների պարբերականությունը նվազել է եւ ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը կրել են անկանոն բնույթ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Բավ է պառակտվել