Բավ է պառակտվել
15-12-2022 12:35

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House-ը կոչ է անում ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը ոչ հարկադրական բանակցություններին։

Մեզ անհանգստացնում են լուրերն այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակչության անարգել գազամատակարարումը։

Վերջապես, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»,- ասվում է Freedom House-ի Twitter-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանը որոշել է օրվա ընթացքում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Արցախի պետնախարար
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան
Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը
Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին փաստաթուղթ է ընդունել
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը