Բավ է պառակտվել
18-11-2022 15:45

Ադրբեջանն ամեն օր կրակում է Ղարաբաղի խաղաղ բնակիչների վրա. սա այն է, ինչ Ադրբեջանն առաջարկում է էթնիկ հայերին. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հերթական գնդակոծությանը.

«Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և ես հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ»,- գրել է Էդմոն Մարուքյանը։