Բավ է պառակտվել
26-07-2021 14:46

Ադրբեջանը պաշտոնապես նոր աշխարհքաղաքական ճակատ է բացել Հայաստանի դեմ․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանն արդեն, փաստորեն՝ պաշտոնապես նոր աշխարհքաղաքական ճակատ է բացել Հայաստանի դեմ, ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում;

«Մենք տեսնում ենք, որ Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է։ Այո, այն կանոնավոր խախտվում է Ադրբեջանի կողմից։ Այլ ուղղություններում վիճակն ավելի խնդրահարույց է։ Ավելին, Ադերբաջանն արդեն, փաստորեն՝ պաշտոնապես նոր աշխարհքաղաքական ճակատ է բացել Հայաստանի դեմ։ Դա Զանգեղուրն է»,- ասել է նա։

Բաբայանն ընդգծել է, որ դրա մասին խոսել է Ալիևը։

«Նրանք տնտեսական շրջանների ռեֆորմ են անցկացրել․ իրենց մոտ բացի տնտեսական բաղադրիչից գոյություն ունի նաև աշխարհքաղաքական բաղադրիչ։ Եվ իրենք ստեղծեցին «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը»,- պարզաբանել է նա։

Բայց հարցն այն է, նշել է Արցախի ԱԳ նախարարը, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Խորհրդային Ադրբեջանում երբեք չի եղել:
«Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանն, ընդ որում, ներառել են այնտեղ Քարվաճառը, որը պատմականորեն երբեք չի եղել Զանգեզուրի մաս, ներառել են Հադրութի հարավային շրջանը, որպեսզի մեծացնեն շրջանը»,- ասել է նա։

Երկորդ քայլն, ըստ Բաբայանի, կլինի Արևելյան Զանգեզուրի վարչատարածքային միավոր ստեղծելը:

«Ուստի, եթե նույնիսկ հիմա Ադրբեջանի սադրանքները քանակական առումով նվազեն, ապա այն պլացդարմը, որը ստեղծում է Ադրբեջանը, դա ապագայում շատ պայթյունավտանգ իրավիճակի կբերի», - ամփոփել է Արցախի արտգործնախարարության ղեկավարը: