Բավ է պառակտվել
15-09-2022 12:24

Ադրբեջանը պատրաստ է հանձնել 100 հայ զինվորի մարմինները. ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը տեղեկություն է ստացել Ադրբեջանի իշխանություններից 100 զոհված զինծառայողների դիերը հայկական կողմին փոխանցելու պատրաստակամության մասին։ Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։

«Այո, երեկ մենք ստացել ենք նման տեղեկություն նրանց մտադրության մասին, մանրամասներ չենք կարող հայտնել, քանի որ իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության մեջ ենք»,- ասաց նա։

Ամատունին նշել է, որ Բաքվում կա ԿԽՄԿ գրասենյակ, որը կապի մեջ է տեղի իշխանությունների հետ։ Հայաստանում գրասենյակը նույնպես մշտական ​​կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ։

«Մենք առաջարկել ենք մեր միջնորդությունը այն հարցերում, որոնք վերաբերում են մեր միջնորդական դերին, այդ թվում՝ բանտարկյալների, և, անհրաժեշտության դեպքում՝ զոհվածների մարմինների տեղափոխմանը: Մենք պատրաստ ենք, գլխավորը, որ կողմերը համաձայնության գան և նրանք դիմեք մեզ, եթե կարևոր կհամարեն մեր միջնորդությունն»,- ասաց նա։